Մշակույթ

Շառլ Ազնավուրը հայտարարել Է, որ երբեք երգ չի նվիրել միայն մեկ կնոջ

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը հայտարարել Է, որ երբեք երգ չի նվիրել միայն մեկ կնոջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը, ում 89-ամյակը լրացել Է այս տարի, խոստովանել Է, որ երբեք երգեր չի նվիրել միայն մեկ կնոջ. նրա ստեղծագործությունները հասցեագրված են մարդկության ամբողջ գեղեցիկ կեսին:Հազարից ավելի երգերի թվում չկա մի ստեղծագործություն, որը նվիրված լինի միայն մեկ կնոջ: «Երբ ես երգ եմ գրում սիրո մասին, այն հասցեագրված Է աշխարհի յուրաքանչյուր կնոջ: Ես ամուսնացած եմ արդեն 47 տարի եւ երբեք կնոջս նվիրված երգ չեմ գրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել Է նա «Եվրասիա» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսում:

Շանսոնիեն նշել Է, որ, չնայած իր տարիքին, շատ Է ճամփորդում, քանի որ սիրում Է «ճանաչել նորը», իսկ տարբեր մարդկանց հետ հանդիպումները հարստացնում են իրեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում