ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 29-ին ստորագրել է Դատախազության մասին ՀՀ օրենքը, նաեւ` ՀՀ քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերում եւ Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: