2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի պետական քարտուղար է նշանակելարքեպիսկոպոս Պյետրո Պարոլինին, ով կհաջորդի այդ պաշտոնում 7 տարի ղեկավարածՆ.Ս.ԿարդինալՏարչիզիո Բերտոնեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով` CNN-ը, այս մասին օգոստոսի 31-ին պաշտոնապես հայտարարել է Վատիկանը:Վատիկանի պետական քարտուղարը Պապից հետոհամարվում է երկրորդ կարևոր մարդը պապականքաղաք-պետությունում: Նա է ստանձնում Վատիկանի կառավարության ղեկավարությունը:58-ամյա իտալացի արքեպիսկոպոս Պարոլինին եղել է Մայր Աթոռի դիվանագիտական ներկայացուցիչըՎենեսուելայում: Նա նաև եղել է Վատիկանի ներկայացուցիչըՆիգերիայում և Մեքսիկայում:
«Այս նշանակումը ես համարում եմ մեծ օրհնություն` Աստծու կողմից ինձ համար նախասահմանված հերթական և ամենաթարմ անակնկալներից մեկը,- Վատիկանի ռադիոկայանը մեջբերում է եպիսկոպոսի խոսքերը,-առաջին հերթին, ես մեծ պատասխանատվություն եմ զգում: Այս նշանակմամբ, ինձ է վստահվել բարդ և դժվարին առաքելություն, որի դիմաց իմ ուժերը թույլ են, իսկ ունակություններս աղքատիկ»:
Նշվում է, որ ընտրվելուց ի վեր Ֆրանցիսկոս պապը մի շարք կառավարական փոփոխություններ է արել` գործող պաշտոններում նշանակելով ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների: Այս փոփոխությունները Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարեփոխման ծրագրի մասն են կազմում: