Տնտեսություն

Հայաստանում պաղպաղակի արտադրությունն աճել է 5.3 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում պաղպաղակի արտադրությունն աճել է 5.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում պաղպաղակի արտադրության ծավալը 2013թ.-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.3 տոկոսով՝ հասնելով 3 միլիոն 89 հազար 800 լիտրի: ՀՀ Ազգային վիճագրական ծառայության տվյալներով՝ 2012թ.-ի առաջին յոթամսյակում մեր երկրում արտադրվել է 2 միլիոն 933 հազար 100 լիտր պաղպաղակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա հուլիսին Հայաստանում արտադրվել է 620 հազար 400 լիտր պաղպաղակ:

Հայաստանում պաղպաղակ են արտադրում մոտ մեկ տասնյակ ընկերություններ: ՀՀ-ում տարեկան մեկ շնչին բաժին է ընկնում 600-700 գրամ պաղպաղակ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում