1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում թղթի եւ ստվարաթղթի արտադրության ծավալը 2013թ.-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է, համապատասխանաբար, 52.9 եւ 44.4 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր երկրում արտադրվել է 1300 տոննա թուղթ՝ 2012թ.-ի նույն շրջանի 850 տոննայի դիմաց եւ 2 177.7 տոննա ստվարաթուղթ՝ 2012-ի հունվար-հուլիսի 1508.3 տոննայի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ստվարաթղթե արկղերի արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.9 տոկոսով՝ կազմելով 626.6 տոննա, իսկ դպրոցական տետրերի արտադրության ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 0.2 տոկոսով՝ հասնելով 587.2 տոննայի: