Բանակցությունները Սիրիայի հակամարտության կարգավորման միակ տարբերակն են. Հորդանանի թագավոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորն այն կարծիքին Է, որ բանակցությունները Սիրիայի հակամարտության կարգավորման միակ տարբերակն են: Այդ մասին նա օգոստոսի 29-ին հայտարարել Է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ կայացած 20-րոպեանոց ընդունելության ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Աբդալա Երկրորդը տիկնոջ՝ Ռանիա թագուհու հետ միասին Վատիկանում Է գտնվում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հրավերով: