Մշակույթ

Մոնտելիմարում կառուցվող նոր համալիրը կրելու է Շառլ Ազնավուրի անունը

1 րոպեի ընթերցում

Մոնտելիմարում կառուցվող նոր համալիրը կրելու է Շառլ Ազնավուրի անունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավ արևելքում գտնվող Դրոմ դեպարտամենտի Մոնտելիմար քաղաքում կառուցվող նոր համալիրը կրելու է աշխարհահռչակ երգահան-շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Dauphine-ը, այս առնչությամբ Մոնտելիմար Սեզամ համայնքի խնդրանքին Ազնավուրը դրական է արձագանքել:Համալիրի բացումը տեղի կունենա հոկտեմբերին շանսոնյեի, ինչպես նաև աշխարհահռչակ այլ հյուրերի մասնակցությամբ:

2010թ. հունվարի 15-ին տեղական իշխանությունների և հայ համայնքի հրավերով Մոնտելիմարում Ազնավուրը մասնակցել է իր վաղեմի ընկեր Շառլ Տրենյեի անվան հրապարակի բացմանը:

Մոնտելիմարի փոխքաղաքապետ Ֆրանկ Ռեինիերը մեծ պատիվ է համարել 89-ամյա լեգենդի մասնակցությունն իրենց համայնքային նոր համալիրի բացման արարողությանը:

Համալիրի համերգային դահլիճն ունենալու է 1600 նստատեղ, ևս 4000 տեղ` կանգնած հանդիսատեսի համար: Այն գտնվելու է Էսպաս Միստրալ համերգասրահի հարևանությամբ, որը ներկայում նույնպես վերանորոգվում է: Երկու սրահների միասին կազմելու են մեծ համալիր, որն ունենալու է յուրահատուկ մուտք: Չնայած կառույցի պաշտոնական բացման օրը դեռ հայտնի չէ, հանրության համար առաջին ներկայացումները կկազմակերպվեն հոկտեմբերի 19-20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում