Հայաստանի արտաքին ակտիվները նվազել են 1.5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին ակտիվները 2013թ.-ի երկրորդ եռամսյակի վերջում եռամսյակի սկզբի համեմատ նվազել են մոտ 25 միլիոն դոլարով կամ մոտ 1.5 տոկոսով:

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2013թ.-ի երկրորդ եռամսյակի սկզբում կազմել են 1 միլիարդ 631 միլիոն 218 հազար 357 ԱՄՆ դոլար, իսկ եռամսյակի վերջում՝ 1 միլիարդ 606 միլիոն 263 հազար 455 դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2013թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի տվյալներով՝ Հայաստանի զուտ արտաքին ակտիվները նվազել են մոտ 2.2 տոկոսով՝ կազմելով 930 միլիոն 36 հազար 756 դոլար (եռամսյակի սկզբում` 951 միլիոն 660 հազար 378 դոլար): Այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի տվյալներով՝ Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի հատուկ փոխառության իրավունքի (ՀՓԻ) ծավալը կազմել է 33 միլիոն 962 հազար 795 դոլար (եռամսյակի սկզբի՝ 1 միլիոն 650 հազար 733 դոլարի դիմաց):

Հայերեն English Русский