Facebook-ով շփումը մարդկանց ավելի երջանիկ չի դարձնում, գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցից օգտվելը մարդկանց օգնում Է այնպիսի զգացողություն ունենալ, որ իրենք միշտ կապի մեջ են, բայց նրանց ավելի երջանիկ չի դարձնում, պարզել են ԱՄՆ-ի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակված Է PLOS ONE հանդեսում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Միչիգանի համալսարանից հետազոտողների տվյալներով՝ որքան ավելի շատ ժամանակ Է մարդն անցկացնում սոցիալական ցանցում, այնքան ավելի ցածր Է նրա բավարարվածությունը սեփական կյանքից: Մարդիկ իրենց ավելի երջանիկ չեն զգում՝ պահպանելով հարյուրավոր վիրտուալ շփումներ:

«Թվում Է, թե Facebook-ն անգնահատելի հնարավորություն Է ներկայացնում մարդու շփվելու հիմնական պահանջմունքի բավարարման համար: Բայց կյանքից բավարարվածությունը մեծացնելու փոխարեն այն բերում Է հակառակ արդյունքի»,-նշում Է Միչիգանի համալսարանին առընթեր Սոցիալական հետազոտությունների ինստիտուտից սոցիալական հոգեբան Էթան Քրոսը:

Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել Facebook-ի 82 չափահաս օգտատերերի շրջանում, որոնք իրենց Էջ մուտքի հնարավորություն ունեն սմարթֆոնի միջոցով: Երկու շաբաթվա ընթացքում օրվա մեջ հինգ անգամ տարբեր պահերի հեղինակները կամավորներին հաղորդագրություններ Էին ուղարկում հետեւյալ հարցերով՝ «Ինչպե՞ս ես քեզ զգում հենց հիմա», «Որքա՞ն ես անհանգստացած այժմ», «Որքա՞ն ես քեզ միայնակ զգում այժմ», «Ի՞նչ հաճախականությամբ ես մտնում քո ակաունտը մեր վերջին հարցման պահից», «Որքա՞ն հաճախ ես մարդկանց հետ ուղղակիորեն շփվել վերջին հարցման պահից»:

Հեղինակները հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել կյանքից բավարարվածության մակարդակը հետազոտության սկզբում եւ վերջում եւ բացահայտել են, որ որքան ավելի շատ Է մարդն օգտվել Facebook-ից, այնքան ցածր Է եղել նրա բարեկեցության զգացողությունը: Դրա հետ մեկտեղ մարդկանց հետ կենդանի շվումը կամ հեռախոսով հաղորդակցվելը բարելավել Է գիտափորձի մասնակիցների ինքնազգացողությունը:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ