Թիվ 38 ընտարտարածքում Աժ պատգամավորի համար առաջադրվել է մեկ թեկնածու

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում առաջադրումների համար նախատեսված ժամկետի նախավերջին օրը` օգոստոսի 14-ին, առաջադրվել է ԱԺ պատգամավորի առաջին թեկնածուն` Պավլիկ Վասպուրի Սարգսյանը:

Թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ինքնաառաջադրված Պ. Սարգսյանն անկուսակցական է, կենսաթոշակառու (ծնվել է 1948թ.-ին.): Որպես ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերից Պավլիկ Սարգսյանը չի ներկայացրել միայն անհրաժեշտ գրավի 1 մլն դրամի անդորրագիրը: «Առաջադրվածների գրանցման գործընթացը նախատեսված է օգոստոսի 15-25-ը, եւ ինքնաառաջադրված Պավլիկ Սարգսյանը այդ ժամանակահատվածում կարող է ներկայացնել անդորրագիրը: Հակառակ դեպքում հանձնաժողովը, ելնելով օրենքի պահանջից, ստիպված կլինի չգրանցել նրան որպես ԱԺ պատգամավորի թեկնածու», - ասաց թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը: Վաղը` օգոստոսի 15-ին ժամը 18.00-ին կավարտվի թեկնածուների առաջադրման ժամկետը:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը