Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը շարունակում են պայքարը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը շարունակում են պայքարը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ օրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Նգոս Տրունգ Սոն Գյուենի հետ: Երկու խաղերի ընդհանուր հաշվով հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Գյուենը: Միավորը կիսեց նաեւ Սերգեյ Մովսիսյանը, ով մրցում էր Լյուդվիգ Համմերի հետ: Սակայն առաջին խաղում հաղթելուց հետո Մովսիսյանը նվաճեց երկրորդ փուլի ուղագիր: Նա ուժերը կչափի չեխ Դեյվիդ Նավարայի հետ: Հրանտ Մելքումյանը եւս իր պարտիան ոչ-ոքի ավարտեց, որի պատճառով կխաղա եւս մեկ խաղ:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացել է 4 շախմատիստներով. նրանք են Լեւոն Արոնյանը, ով արդեն նվաճել է երկրորդ փուլի ուղեգիր, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում