Միջազգային

Համաշխարհային տնտեսության աճի ազդակը emerging markets-ից տեղափոխվում Է զարգացած երկրներ. The Wall Street Journal

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային տնտեսության աճի ազդակը emerging markets-ից տեղափոխվում Է զարգացած երկրներ. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսության աճի ազդակը emerging markets-ից տեղափոխվում Է զարգացած երկրներ, գրում Է The Wall Street Journal թերթը:

2007 թվականի կեսերից ի վեր առաջին անգամ զարգացած տնտեսությունները, ներառյալ Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Եվրոպան, միասին ավելի մեծ ներդրում են անում համաշխարհային ՀՆԱ-ի աճի գործում, որի ծավալը կազմում Է 74 տրլն դոլար, քան զարգացող տնտեսությունները, վկայում են Bridgewater Associates LP ներդրումային ընկերության գնահատականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Bridgewater-ի գնահատումներով՝ համաշխարհային ՀՆԱ-ի աճը, որն այս տարի կկազմի մոտավորապես 2,4 տրլն դոլար, 60 տոկոսով կապահովվի զարգացած երկրների կողմից:

Այս հեղաշրջումը կարող Է փոխել կապիտալի համաշխարհային հոսքերը, ինչպես նաեւ ընկերություններին կստիպի վերանայել իրենց սպասումները emerging markets –ի վերաբերմամբ:

Հեղաշրջման հիմքում ընկած հիմնական գործոններից Է ճապոնական տնտեսության վերածնունդը, որը երկար տարիների ընթացքում թույլ դինամիկ Էր արձանագրում:

2013 թվականի երկրորդ եռամսյակում Ճապոնիայի ՀՆԱ-ն տարեկան արտահայտությամբ աճել Է 2,6 տոկոսով: Վերելքը դանդաղել Է առաջին եռամսյակի 3,8 տոկոսի համեմատությամբ, սակայն դրանք աճի լավ տեմպեր են երկար տարիներ լճացման մեջ գտնվող Ճապոնիայի տնտեսության համար:

ԱՄՆ-ի տնտեսությունը նույնպես աճ Է արձանագրում, թեպետեւ թույլ. կանխատեսումների համաձայն, եվրոպական տնտեսությունը ձգձգվող ռեցեսիայից հետո անցած եռամսյակում նույնպես վերադարձել Է աճին:

Միաժամանակ խոշոր emerging markets-ը՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը, նախորդ տարիների համեմատությամբ տնտեսական վերելքի թուլացում են արձանագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում