Հասարակական

ՀՀ ՊՆ-ն չի կարող հաստատել ադրբեջանական կողմում 5 զինվորի մահվան լուրը. Արծրուն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն չի կարող հաստատել ադրբեջանական կողմում 5 զինվորի մահվան լուրը. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի հաստատում ադրբեջանական բանակի 5 զինվորների մահվան լուրը:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա պետք է հաստատի Ադրբեջանը:

Հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ նախորդ շաբաթ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների ակտիվությանը հայկական կողմից համարժեք պատասխան է տրվել, որի հետեւանքով ադրբեջանական բանակի 5 զինվոր զոհվել է:

Նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 4 հայ զինծառայող էր վիրավորվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմից եւս կորուստներ եւ վիրավորներ կան՝ չմանրամասնելով դրանց հստակ թիվը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում