Տարվա գլխավոր աստղաթափը տեղի կունենա օգոստոսի լույս 13-ի գիշերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի լույս 13-ի գիշերը, երբ Երկիրը կլինի պերսեիդների երկնաքարային հոսքի հիմնական գոտում, կարելի կլինի տեսնել աստղային անձրեւ: «Դա տարվա մեջ ամենաինտենսիվ աստղաթափն Է»,- հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:
Այն առաջանում Է այն պահին, երբ Երկիրն անցնում Է Սվիֆտ-Տուտլի գիսաստղի շլեյֆը: Դրանից անջատվող սառցի եւ մանր փոշու մասնիկներն, ընկնելով մեր մոլորակի մթնոլորտ, այրվում են՝ առաջացնելով լուսարձակում:
Բրիտանացի աստղագետները նշում են, որ օգոստոսի 12-ին ամեն ժամ երկնքում կայրվեն մինչեւ 100 մանր երկնաքարեր: Տիեզերական ներկայացումը կսկսվի մթնշաղից եւ բարձրակետին կհասնի լուսադեմին:
Կարդացեք հոդվածը` Русский