Իրանագետը հեռանկարային է համարում Հայաստան-Իրան ռազմական համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական ոլորտում Հայաստանի համագործակցությունը հեռանկարային է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետն արտահայտեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական հարաբերությունների հաստատումը կարևոր է այնքանով, որ Իրանը այս տարածաշրջանի պետություն է, և այս երկիրն ավելի, քան որևէ այլ երկիր, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում»,-նշեց նա:

Իրանագետն անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին ու դրանց հետագա զարգացմանը` նշելով, որ իր համար զարմանալի է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները, թե հայ-իրանական հարաբերություններում ինչ-որ խոչընդոտներ են առաջացել: «Ես անձամբ այդ կարծիքին չեմ, քանի որ, դիտարկելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան. տեսնում ենք, որ վերջին շրջանում այն դարձել է բավականին ինտենսիվ ապրաքնափոխանակման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Իսկ առաջիկայում, մասնավորապես, սեպտեմբերին, նախատեսվում է Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների այց Երևան, որի ժամանակ կստորագրվեն լուրջ պայմանագրեր Թեհրանի և Երևանի միջև»,-հայտնեց Յարալյանը:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թեհրան այցի մասին` իրանագետը նշեց, որ այդ այցը Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակ էր հետապնդում, ուստի, այս ձևաչափում չէին կարող քննարկվել երկու երկրների միջև բազմակողմանի հարաբերություններին առնչվող խնդիրներ: «Հանդիպումից ես կարևորում եմ նախագահ Ռոհանիի շեշտադրած այն հանգամանքը, որ միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանը մշտապես պաշտպանել է Իրանի դիրքորոշումները կամ դրանց մոտ դիրքորոշումներ է հայտնել: Ինչպես գիտենք, միջազգային կազմակերպություններն այն կառույցներն են, որոնք Իրանի համար անընդհատ որոշակի խնդիրներ են ստեղծում: Ուստի, այս ուղղությամբ Հայաստանի դերի արժեվորումը Իրանի կողմից բավական հուսադրող է: Մենք էլ պետք է նմանորոշակի վերաբերմունք ակնկալենք Իրանից»,- ասաց Յարալյանը:

Իրանում նախագահի ընտրությունները տեղի են ունեցել 2013թ.-ի հունիսի 14-ին, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել Հասան Ռոհանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահիօգոստոսի 4-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին