Տնտեսություն

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը մեծ թափով ընթացքի մեջ է

2 րոպեի ընթերցում

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը մեծ թափով ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երկշղթա էլեկտրահաղորդման օդայինգծի և «Նորավան» ենթակայանի կառուցումըերկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից կհասցնի մինչեւ 1200 ՄՎտ-ի: Այն միաժամանակ կբարձրացնի երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:Այս մասին տեղեկացրին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից՝ պատասխանելով«Արմենպրես»-ի հարցմանը:

Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՀՀ էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունն ապահովող Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը կսկսվի ԻԻՀ սահմանից եւ կհասնի մինչեւ «Հրազդանի էներգաբլոկ»՝ շուրջ 275 կմ երկարությամբ:Նախատեսվում է կառուցել նաեւ «Նորավան» 400/200 կվ ենթակայան:

Նախարարությունից տեղեկացրին, որ ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակներում իրականացվել են հողային, մուտքային ճանապարհների կառուցման և նախահիմքերի փորման աշխատանքներ: Իրականացվում են մետաղական կոնստրուկցիաների, սարքերի և սարքավորումների ներկրման աշխատանքներ:

Ծրագրի գլխավոր կապալառուն է իրանական «Սանիր» ընկերությունը: Օդային գծի` Հայաստանում գտնվող հատվածի և «Նորավան» ենթակայանի շինարարության արժեքը կազմում է 107,89 մլն եվրո: Ծրագրի արժեքի 77 տոկոսի ֆինանսավորումն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով, իսկ մնացած 23 տոկոսի ֆինանսավորումը` ծրագրի պատվիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփական և փոխառու միջոցների հաշվին: Ծրագրի բացառիկ կարևորությունից ելնելով ՀՀ Ազագային ժողովն ընդունել է օրենք Իրան-Հաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում