Մահացել է առաջին «աշխարհի քաղաքացի» Գերի Դևիսը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իննսուներկուտարեկան հասակում կյանքից հեռացել է Գերի Դևիսը՝ առաջին կոսմոպոլիտը, ով «Սառը պատերզմի» տարիներին հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից և հիմնել իր նման ինքնահռչակ«աշխարհի քաղաքացիների» կառավարություն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյանRaw Story լրատվական կայքը,Դևիսը մահացել է Վերմոնտ նահանգի Նյու Ինգլանդ քաղաքի հյուրատանը, որտեղ բնակվում էր վերջին տարիներին: Այս մասին AFP-ին տեղեկացրել էԱշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարության գործադիր տնօրեն Դևիդ Գելըփը: Մահվան պատճառն անհայտ է, սակայն նշվում է, որ առաջին կոսմոպոլիտը տառապելիս է եղել քաղցկեղով:
Գերի Դևիսը 26 տարեկան է եղել, երբ 1948 թվականին մտել էՓարիզումԱՄՆ դեսպանատուն և հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից՝ իրեն հռչակելով աշխարհիքաղաքացի:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոԴևիսին, ինչպես շատշատերին, սարսափեցնում էր երրորդ գլոբալ հակամարտության հեռանկարը, որի ժամանակ կարող էրմիջուկային զենք կիրառվել:Նա1948 թվականիսեպտեմբերին ներխուժել է ՓարիզումՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեայինիստի դահլիճ և կոչ արել ստեղծել կառավարմաննոր մարմնին՝ ողջ մոլորակի համար:
Նրա գաղափարները աջակցություն են գտել ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի, վիպասան Ալբեր Քամյուի և հումանիստ Ալբերտ Շվեյթցերի կողմից, իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքումկազմակերպված նրահանրահավաքներինավելի քան 20 հազար մարդ էր հավաքվում: Էլսվորֆ փոքրիկ ծովեզրյա քաղաքում,1953-ին անհայրենիք Դևիսը հիմնադրել էԱշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն կազմակերպությունը, որ գործում է մինչ օրս: