3 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում օգոստոսի 4-ին մեծ շուքով կնշվի «Երկաթուղայինի օր»-ը: Տոնական բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն երկաթուղայինների, այլ նրանց ընտանիքի անդամների, բոլոր գյումրեցիների եւ հյուրերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքերի ընթացքին ծանոթանալու համար հուլիսի 24-ին Գյումրիում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Տոնական համերգ, ֆիլմի ցուցադրում, «Երկաթուղու թանգարան»-ի նմուշների ցուցադրում, հաճելի զբոսանք շոգեքարշով: Տոնական միջեցոռումները կեզարփակվեն Գյումրու կենտրոնական հրապարակում՝ տոնական համեգորվ:
Գյումու լոկոմոտիվային եւ վագոնային դեպոներում իրականացված հիմնանորոգման եւ վերազիննման աշխատանքերից հետո, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ձեռնարկեց թանգարանի ստեղծման գործը: «Երկաթուղայինի օր» միջոցառման շրջանակներում կցուցադրվեն նաեւ երկաթուղային թանգարանի ցուցանմուշները: Այս պահին ավարտական փուլում է թանգարանային նմուշների համալրման գործընթացը: Ի դեպ, ցուցանմուշ-վագոններից եւ երկաթուղային տեխնիկայի օրինակներից շատերը 19-րդ դարի եզակի նմուշներ են: Որպես թանգարանային ցուցանմուշ ներկայացվելու է 1910 թվականին արտադրված վագոնը, կներկայացվեն նաեւ վագոնների եւ լոկոմոտիվի վերանորոգման համար անհրաժեշտ տեխնիկան, ձյուն մաքրող մեքենան: Ներկայացված բոլոր նմուշները կունենան նաեւ տեխնիկական նկարագիր: Այս թանգարանը նաեւ կրթական գերազանց բազա կհանդիսանա երկաթուղայինների նոր սերունդների համար՝ հաշվի առնելով այն, որ Գյումրիում գործում է Երկաթուղու քոլեջը:
«Այս նմուշներով մենք նպատակ ունենք ցուցադրելու երկաթուղու էվոլուցիոն զարգացումը: Սա նաեւ մեր հարգանքն է երկաթուղայինների անցած սերունդներին, ովքեր աշխատեցրել եւ, պահպանելով, մինչեւ մեր օրերն են հասցրել այս տեխնիկան: Ի դեպ, նմանատիպ թանգարան նույնիսկ Ռուսաստանի շատ քիչ վայրերում կարող եք հանդիպել: Ընդհանուր առմամբ, տոնը Գյումրիում նշելու գաղափարը պատահական չէր. քաղաքը կարեւոր երկաթուղային հանգույց է, Հայաստանի հնագույն երկաթուղային կենտրոնը, որը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ գյումրեցի երկաթուղայինների ավանդը մեծ է երկաթուղու զարգացման գործում»,-»Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Վիկտոր Ռեբեցը: