Միջազգային

Պուտինը Կազանի ունիվերսիադայում Ռուսաստանի հաղթանակն արժեզրկողներին առաջարկել է վիագրա խմել

1 րոպեի ընթերցում

Պուտինը Կազանի ունիվերսիադայում Ռուսաստանի հաղթանակն արժեզրկողներին առաջարկել է վիագրա խմել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում անցկացված Ունիվերսիադայի անդամների հետ հանդիպմանը անտեղի է համարել խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանի հավաքականի հաջողություններն ապահովել են պրոֆեսիոնալ մարզիկները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Պուտինը այդպիսի խոսակցություններ տանողներին խորհուրդ է տվել զբաղվել սպորտով, իսկ եթե առողջությունը չի ներում՝ «Վիագրա» խմել: «Այդպես էլ ուզում եմ նրանց խորհուրդ տալ զբաղվել սպորտով, իսկ եթե առողջական խնդիրներ կան՝ դիմեն բժշկի: Այստեղ նստած մարդիկ առողջ են, մի գուցե նրանք նաեւ Վիագրա փորձեն, հնարավոր է օգնի»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը ափսոսանք է հայտնել, որ իր երկրում միշտ եղել են մարդիկ, ովքեր մրցակիցների հաղթանակի դեպքում թերագնահատել են Ռուսաստանին: Որոշ մասնագետներ ասում են, որ Կազանում անցկացվող Ունիվերսիադայում Ռուսաստանի հաղթանակն ապահովել են պրոֆեսիոնալ սպորտսմեններ ՌԴ հավաքականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում