Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան Շ. Գիսլեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շարլ Գիսլեն (նստավայրը` Բրյուսել): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` հանրապետության նախագահն ասել է, որ գոհ է հայ-բելգիական քաղաքական, տնտեսական հարաբերությունների դինամիկայից ու արդյունավետությունից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների համագործակցության մակարդակից: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներկա վիճակին եւ ընդգծել, որ շուկայական հարաբերությունների եւ ժողովրդավարության զարգացումը երկրում այլեւս անշրջելի գործընթացներ են: Նա առաջնային խնդիր է համարել քաղաքացիական հասարակության ինստիտուտների լիարժեք ձեւավորումը` ակնկալելով եվրոպական կառույցների գործուն աջակցությունը: Այդ առումով նախագահը հատկապես կարեւորել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը, որը Հայաստանը դիտում է որպես բարեփոխումները որակով իրականացնելու նոր հնարավորություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում