Մշակույթ

Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ի բերքն առատ էր. կինոփառատոնն ամփոփեց արդյունքները

5 րոպեի ընթերցում

Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ի բերքն առատ էր. կինոփառատոնն ամփոփեց արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնը հուլիսի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփեց արդյունքները: Հոբելյանական կինոփառատոնի փակման արարողությունն ազդարարվեց անվանի կինոռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փեշելյանինուղղված բուռն ծափահարություններով. դահլիճում ներկա գտնվող վարպետը տոնում է ծննդյան75 ամյակը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը` շնորհակալություն հայտնեց Փեշելյանին ներկայության համար եւ շնորհավորեց նրան հոբելյանի առիթով:«Ես երջանիկ եմ, որ փառատոնը գնահատված է եւ այդ գնահատանքին այն արժանացավ ոչ միայն երկրի ղեկավարի կողմից, այլ մեր ժողովրդի»,- ասաց Խաչատրյանը, ովԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից «Ոսկե ծիրան»-ի հոբելյանի առթիվ պարգեւատրվեց Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալով:

«Փառատոնի անցկացման օրերին երեւանցիները հպարտությամբ են մասնակցում միջոցառումներին: Նոր եւ միաժամանակ 10 տարեկան «Ոսկե ծիրան»-ը կզարգացնի իր ծրագրերը եւ ավելի ներկայանալի կդառնա»,- նշեց Մարգարյանը:

«Ոսկե ծիրան»-ի հոբելյանն իրենց կատարումների միջոցով շնորհավորեցինԱրմեն Հյուսնունցի ղեկավարածՀայկական ջազ նվագախումբը, վիրտուոզ քանոնահար Նարեկ Կազազյանը, երգիչներ Սուրեն Առուստամյանը, Մարինա Հակոբյանը, հունգարացի երաժիշտ Դավիթ Ենգիբարյանը:

Փառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում գլխավոր մրցանակին արժանացավ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի«Պարունակներ» ֆիլմը, երկրորդ մրցանակը` «Արծաթե ծիրան»-ը, շնորհվեց «Փարվիզ» ֆիլմին, որի ռեժիսորն էր Մաջիդ Բարզեգարը (Իրան, 2013):Ժյուրիի հատուկ մրցանակը բաժին հասավ «Մեջտեղում ինչ-որ տեղ»ֆիլմին (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012):

«Միջազգային վավերագրական մրցույթ» ծրագրում գլխավոր մրցանակը տրվեց ռեժիսոր Սվյատոսլավ Ստոյանովի (Բուլղարիա, 2013) «Սեւ ծովի վերջին ծովահենները» ֆիլմին: Հատուկ մրցանակը շնորհվեց ռեժիսոր Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որը մերը չէ» ֆիլմին:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում գլխավոր մրցանակը` «Ոսկե ծիրան»-ը, «Այդ ես չեմ» ֆիլմի համար ստացավ Մարիա Սահակյանը: Երկրորդ մրցանակը` «Արծաթե ծիրան»-ը, տրվեց ռեժիսոր Լուսին Դինքին «Սարոյանլենդ» ֆիլմի համար:

Ռեժիսոր Լեոն Պրուդովսկու «Բարի գալուստ ցավակցում ենք» ֆիլմն արժանացավ«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի գլխավոր մրցանակին: Հատուկ մրցանակը տրվեց ռեժիսոր Լուկաշ Օստալսկու «Մայրը» եւ Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճոնակը» ֆիլմերին:Ժյուրիի խրախուսական մրցանակն այս անվանակարգում շնորհվեց ռեժսոր Էրիկ Շմիթի (Գերմանիա, 2013թ.) «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը» ֆիլմին:

ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակին արժանացավ ռեժիսոր Սալեմ Սալավաթի«Վերջին ձմեռը» ֆիլմը:ԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի մրցանակը ստացավ ռեժիսոր Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» կինոժապավենը:

Խրախուսական մրցանակ շնորհվեց «Արեւելաբաղձություն» ֆիլմին, որի ռեժիսորն է Դարյա Օնիշչենկոն:Հայաստանում բրիտանական խորհրդի մրցանակը տրվեց Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմին: Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակին արժանացավ Ջիվան Ավետիսյանը «Ընդհատված մանկություն» ֆիլմի համար:

Հուլիսի 7-14-ը Երեւանում անցկացվող կինոփառատոնը փակվեց «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հատուկ ցուցադրմամբ, որն առաջին անգամ ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ը նշանավորվեց ոչ միայն կինոյի ոլորտը ներկայացնող համաշխարհային մեծության գործիչների ներկայությամբ, այլեւ անվանի հայ երգահան-շանսոնյե Շառլ Ազնավուրի անվան աստղի բացմամբ եւ նրա պատվաբեր ներկայությամբ կինոփառատոնի բացման արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում