Մշակույթ

Արտավազդ Փելեշյանին շնորհվեց «Եղիցի լույս» հատուկ մրցանակը

2 րոպեի ընթերցում

Արտավազդ Փելեշյանին շնորհվեց «Եղիցի լույս» հատուկ մրցանակը

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ կինոռեժիսոր վավերագիր Արտավազդ Փեշելյանին «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում շնորհեց «Եղիցի լույս» մրցանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փեշելյանը շնորհակալություն հայտնեց մրցանակը իրեն շնորհելու համար:

«Եղիցի լույս»-ը տրվում է հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար:

«Ոսկե ծիրան»-ի պատմության մեջ առաջին անգամ հատուկ մրցանակը Հայ առաքելական եկեղեցու կողմից 2012 թվականին շնորհվել է ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովին:

Հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Կինոսերները վայելել են կինոռեժիսորի «Կյանքը», «Տարվա եղանակները», «Մենք» ֆիլմերը:

Արտավազդ (Փելեշյանը մի շարք ֆիլմերի ռեժիսոր է, այլեւ ուրույն դերն ունի մոնտաժի զարգացման պատմության մեջ: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվել նաեւ անվանի ռեժիսորի մասին Պիետրո Մարչելլոյի կողմից նկարահանված «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում