Մշակույթ

Հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում մի խումբ արվեստագետների շնորհվել են մեդալներ

2 րոպեի ընթերցում

Հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում մի խումբ արվեստագետների շնորհվել են մեդալներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնի առթիվ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանովհուլիսի 10-ին մի շարք արվեստագետներ արժանացել են հատուկ մրցանակների եւ մեդալների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի կենտրոնից, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգեւատրվել է «Ոսկե ծիրան»-ի փոխտնօրեն կինոռեժիսոր Արա Խանջյանը: ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել են նաեւ հռչակավոր կինոռեժիսոր Իշտվան Սաբոն, անվանի կինոռեժիսորներ Յոս Ստելինգը եւ Մարգարեթ ֆոն Թրոթան:

ՀՀ Նախագահի հրամանագրով «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին շնորհվել է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում:

«Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօերն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ Սուսաննա Հարությունյանը արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:

ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին շնորհվել է Պատվո շքանշան: Անկախության20-ամյակի առթիվ դերասանուհի Արսինե Խանջյանը պարգևատրվել է Հայրենիքի հանրության ծառայությունների համար Առաջին կարգի մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում