Վալերի Բուայեն կոչ է անում Օլանդին վերջ տալ Հայոց ցեղասպանության հարցումերկերեսանի խաղին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է դադարեցնիՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հարցում դրսևորող երկերեսանի խաղը։ Այս մասին Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: Նա ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները այժմ չեն էլ փորձում ցույց տալ, որ գործնական քայլեր են կատարում։ «Նախագահ Ֆրանսուա Օլանդը2012 թվականի ապրիլ 24-ին՝ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ, խոստացել էր զբաղվել այդ հարցով։ Այդ խոստման համաձայն՝ մինչ 2013 թվականի ապրիլի 24-ըպետք է ընդունված լիներցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ Սակայն բոլորս ականատես եղանք, որ խոստումը չկատարվեց, և այս տարի ապրիլի 24-ը նշվեց առանց օրենքի կիրառման։ Օլանդը դրժեց իր խոստումը և ավելին՝ Ենիսեյան պալատում սեղմեց Ադրբեջանի նախագահի ձեռքը։ Այդ երկերեսանի խաղը պետք է ավարտվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Բուայեն։

Նա նշել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի ցեղասպանությունը մերժողների նկատմամբ պատիժ ենթադրող կեցվածքը վերածվի օրենքի: «Օրենքը չի վերաբերելու միայն Հայոցցեղասպանությանը, այլ պետք է ընդգրկի բոլոր ցեղասպանությունները, որոնք ընդունվել են ֆրանսիայի կողմից։ Այսօր Ֆրանսիան ճանաչել է երկու ցեղասպանություն՝ հայկականը և հրեականը։ Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը պետք է ընդունվիցանկացածզոհողության գնով, որովհետև դա քաղաքական անհրաժեշտություն է։ Մեզ՝ ֆրանսիացիներիս համար, նման քայլը քաղաքական կեցվածքինհամազոր է։ Ցեղասպանության հարցը պետք է շատ արագ լուծվի»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը։

Բուայեն նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում երեք առաջարկներ է ներկայացրել, որոնք Ֆրանսիայի խորհրդարանը հնարավորություն ունի ընդունելու նախածրագրված օրակարգի համաձայն։ «Դիմել եմԱզգային ժողովի նախագահին, տարբեր քաղաքական խմբակցությունների, որպեսզի վերաքննենք ցեղասպանություններին վերաբերող օրենքը և հստակեցնենք ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ դիրքորոշումը։ Մենք չենք կարող բավարարվել միայն Սահմանադրական խորհրդի միակողմանի դիրքորոշմմբ։ Անհրաժեշտ է հեռու գնալ նույնիսկ Սահմանադրական խորհրդի որոշումից»,-ասել է Բուայեն՝ հավելելով, որ հետևում է այդաշխատանքներին։

2011 թ-ի դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի ազգային ժողովնընդունեց Վալերի Բուայեի հեղինակած Հայոց ցեղսպանության ժխտումը քերականացնող օրինագիծը, որով նախատեսվում էր այն ժխտողների համար սահմանել 45 հազար եվրո տուգանք եւ նվազագույնը մեկ տարվա ազատազրկում: Սակայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն օրինագիծը չեղյալ հայտարարեց` հիմնավորելով, որ այն հակասում է Սահմանադրությանը:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան