Միջազգային

Պուտինը հայրենական ավիատեխնիկայի վաճառքի համար համակարգային մեխանիզմ ստեղծելու պահանջ է դրել

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայրենական ավիատեխնիկայի վաճառքի համար համակարգային մեխանիզմ ստեղծելու պահանջ է դրել

ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 2-ին հայտնել է ռուսական քաղաքացիական ինքնաթիռների մատակարարման շուրջ պայմանագրերի կնքման անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իտերֆաքսը»-ը, Պուտինը ընդգծել է, որ գործարքների ալիք սկսելու համար անհրաժեշտ է գրագետ, ժամանակակից աշխատանք պատվիրատուների հետ, ինչպես նաեւ գործընթացը ուղեկցող արդյունավետ ֆինանսական գործիքներ:

«Այս առթիվ անհրաժեշտ եմ համարում ստեղծել հայրենական ավիատեխնիկայի վաճառքի աջակցման համար համակարգային մեխանիզմ, որը կողմնորոշված կլինի դեպի համատեղ գործարքներ եւ հաճախորդների հետ տարվող մշտական աշխատանք, ընդ որում ինչպես ներքին այնպես էլ արտաքին շուկաների համար»,- hանրային ավիաշինարարական ընկերության զարգացմանը նվիրված քննարկման ընթացքում ասել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում