ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերինախարար Ա. üոտիգային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարար տիկին Աննա üոտիգային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` նշելով, որ դրանք հետագա զարգացման լավ հնարավորություններ ունեն: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանը շահագրգիռ է լայնածավալ հարաբերություններ ունենալ Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր եւ ամենից մեծ տնտեսությունն ունեցող երկրի հետ: Երկկողմ կապերն ավելի գործնական դարձնելու համար նախագահն ընդգծել է որոշակի ինստիտուցիոնալ քայլերի անհրաժեշտությունը, մասնավորապես` հայ- լեհական միջկառավարական հանձնաժողովի կազմավորման գործընթացի հնարավորինս արագ ավարտը: Ռոբերտ Քոչարյանը երկու երկրների համագործակցությունը կարեւորել է նաեւ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության շրջանակում: Երկրի զարգացման հիմնական ռեսուրսը համարելով արդյունավետ բարեփոխումների իրականացումը` նա ասել է. «Մենք ձգտում ենք ամբողջապես ու արդյունավետ օգտագործել Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորությունները եւ այդ համատեքստում Լեհաստանը դիտում ենք հիմնական գործընկերներից մեկըե: Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան եւ այն համընկել է Հայաստանի ու Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-րդ տարեդարձին: Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքում երկու երկրների բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել եւ խորանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր բնագավառներ: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, անդրադարձել են անմիջական հարեւան պետությունների հետ հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքին:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա