Մշակույթ

Շառլ Ազնավուրն 90 ամյակը կտոնի Օլիմպիայում

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրն 90 ամյակը կտոնի Օլիմպիայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի երգահան-շանսոնյե Շառլ Ազնավուրը, չնայած զբաղվածությանը, իրեն հիանալի է զգում և դստեր` Սեդա Ազնավուրի հետ կհանդիպի օգոստոսին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեդա Ազնավուրը: «Նա այնքան զբաղված է, որ մենք պետք է ամեն ինչ, նաեւ մեր հանգիստը կազմակերպենք նրա գրաֆիկին համապատասխանեցնելով»,-ասաց շանսոնյեի դուստրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հրաշալի ու կարեւոր ծրագիր ունեն իրագործելու 2014թ. Օլիմպիայում` մեծ երաժշտի ծննդյան 90 ամյակին:

Շառլ Ազնավուրը ծնվել է1924թ.մայիս 22-ինՓարիզում: Նշանավոր ֆրանսահայ երգահան-շանսոնների կատարողը շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մաման», «Բոհեմը», «Նա», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Երկու կիթառ»: Արցանացել է մի շարք կոչումների ու մրցանակների: 2009 թ.-ի մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

Լուսանկարը Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում