Տնտեսություն

Ռուս մասնագետը գյուղական տուրիզմի զարգացումը Հայաստանում հեռանկարային է համարում

1 րոպեի ընթերցում

Ռուս մասնագետը գյուղական տուրիզմի զարգացումը Հայաստանում հեռանկարային է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային երթուղիներում գյուղական տուրիզմի փաթեթների ներառումը մեծ հեռանկարներ կունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ֆիզդաստիարակության ու սպորտային տուրիզմի ամբիոնի վարիչ Եվգենի Բարանովը: «Մեզ մոտ` Ուլյանովսկի մարզում, աստիճանաբար տարածվում է գյուղական տուրիզմը, երբ զբոսաշրջային ծրագրերում մեկ-երկու օրով մարդկանց գյուղական տուն է տրամադրվում, նրանք հաց են թխում, խոտի հետ աշխատում, կենդանիներին խնամում ու անգամ կով կթում: Հայաստանում նույնպես կարելի է զբոսաշրջային ուղեգրերում ներառել գյուղական տուրիզմի ծրագրեր»,- ասաց ՌՏՄԱ ամբիոնի վարիչը: Բարանովը նշեց, որ տուրիստներին կհետաքրքրի համեմատել իրենց ու հայկական գյուղերի կենցաղի տարրերը:

«Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ-ռուսական երկրորդ գիտատուրիստական արշավի մասնակիցները հունիսի 8-17-ը ճանաչեցին Հայաստանի մի շարք գեղատեսիլ վայրեր՝ նկատելով նաեւ հայկական գյուղերի առանձնահատուկ գրավչությունը:

2012-ին Հայաստան է այցելել 840 հազարից ավելի զբոսաշրջիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում