Տնտեսություն

Իրանը 1,5 մլրդ խմ գազ է փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգիայի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանը 1,5 մլրդ խմ գազ է փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի քան 1,5 մլրդ խմ գազ է փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգիայի հետ վերջին վեց տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Press TV իրանական լրատվամիջոցը,Իրանի գազային ազգային ընկերությունը(NIGC)նշել է, որ 2007- 2012 թվականներին 1,558 մլրդ խմ իրանական գազ է փոխանակվել Հայաստանի տրամադրած էլեկտրաէներգիայի դիմաց:

Անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետությունը 481 մլն խմ գազի փոխանակում է իրականացրել հարևան երկրների հետ: Ամենամեծ փոխանակումը հարեւան երկրներից Իրանը կատարել է Հայաստանի հետ` նախորդ վեց տարիների ընթացքում:

Հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի էներգետիկ հսկա համարվող BP ընկերությունը Իրանը դասել է աշխարհում գազի լավագույն պաշարները տնօրինող երկրների թվին` իր 33.6 տրիլիոն խմ պաշարներով:

Իրանը փորձում է մեծացնել գազի արտադրությունը` ներգրավելով օտարերկրյա և տեղական ներդրողների:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում