Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մատնանշում է Թաքսիմ հրապարակը «Թահրիրի» վերածվելու երկու հնարավոր սցենար

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայումմայիսի վերջից սկսված բնապահպանական բողոքի ալիքը վերաճեց հակակառավարական զանգվածային ցույցերի` իր վրա գրավելով միջազգային կազմակերպությունների, խոշոր տերությունների ղեկավարաների, արևելագետների և հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը:Ցուցարարները դժգոհում են թուրքական կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականությունից: Լայնածավալ բողոքի ցույցերի պատճառը կառավարության` շինարարական նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելու որոշումն է:Մինչ այժմ բախումներում 5 մարդ զոհվել է, 5000-ից ավելի մարդ վիրավորվել, իսկ հարյուրավորները` ձերբակալվել:Հարևան Թուրքիայում քաղաքական գործընթացները որոշիչ ազդեցություն կարող են ունենալթե հարևան երկրների, թե խոշոր պետությունների հետ հարաբերություններում: Թուրքիայի ներսում տիրող գործընթացների և դրանց հնարավոր զարգացումներիմասին«Արմենպրես»-ը զրուցել էԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետՌուբեն Մելքոնյանիհետ:

-Պարո´ն Մելքոնյան,արդյոք Թաքսիմ հրապարակըկդառնա՞է«Թահրիր հրապարակ»:

-Շատ դժվար է ասել, բայց, իմ կարծիքով, այն օբյեկտիվ գործոնները, որոնք կային Թահրիր հրապարակի պարագայում, այս պահին բացակայում են Թաքսիմ հրապարակում: Մասնավորապես, Թուրքիայի իշխող կուսակցությունը հասարակության մեջ ունի բավական լուրջ աջակցություն, ինչն արտահայտվում է ինչպես հանրապետական ընտրություններում, այնպես էլ սոցիոլոգիական հարցումների արդյունքներում, որոնք ցույց են տալիս, որ թուրք հասարակության մեջ իսլամամետ կողմնորոշում ունեցողները գերակշռում են, իսկ Էրդողանը, ինչպես գիտեք, իսլամամետ համարում ունի:Երկրորդ գործոնն այն է, որ Թահրիր հրապարակի դեպքում կար Արևմուտքի աջակցութունը ցուցարարներին, իսկ այս պարագայում Արևմուտքի կողմից ճիշտ հակառակ աջակցությունն ենք տեսնում: Մասնավորապես, մի ամբողջ օր լրատվամիջոցները լռեցվեցին, տեղեկատվությունը չտարածվեց, և փորձ արվեց արագ ճնշել ցույցերը:Առանձնացնենքերկու տեսակետներ, որոնք ադրիական են այժմ և մոտ օրերսկարող ենիրենց դրսևորումն ունենալ:Առաջինն այն է, թե որքանով էայս ժամանակահատվածումԱՄՆ-ին ձեռնտու ապակայունացնել տարածաշրջանում իր կարևոր գործընկերոջը, որը դեռ անելիքներ ունի Մերձավոր Արևելքում:Երկրորդ, եթե ընթանում է Թուրքիայի ապակայունացնման գործընթաց, ապա դա ուղղակիորեն կապված է Սիրիայի խնդրի հետ: Այսինքն` փորձ է արվում տալ փաթեթային լուծում. Սիրիայի խնդիրն այլևս կորցնում է իր ակտուալությունը, և գործի է դրվում Մերձավոր Արևելքի հաջորդ կետը, որը ենթադրում է Թուրքիայի մասնատում:

-Վերջին սոցհարցումը ցույց տվեց, որ Էրդողանը շատ քիչ է կորցրել ժողովրդականությունը, քանզի հարցվածների 33 տոկոսը դեռ պաշտպանում է կառավարության դիրքորոշումը: Սակայն լայն ժողովրդականություն է վայելում Ժողովրդահանրապետական կուսակցությունը` 31 տոկոս: Այս հարաբերակցությունից ելնելով`արդյո՞քժողովրդին ժողովրդի դեմ հանելու տեխնոլոգիայի կիրառման որևէ վտանգ կա:

-Հանրապետական շրջանումթուրքական հասարակությունըդաստիարակվում էր աշխարհիկ գաղափարներով, և այդ հասարակության որոշակի մասը իր բնույթով դեմ է Էրդողանի վարած իսլամամետ քաղաքականությանը: Սակայն այդ աշխարհիկ հատվածն արդեն երկար ժամանակ է ճգնաժամ է ապրում, քանի որ չկա աշխարհիկ քաղաքական այնպիսի ուժ, որին կվստահի և կհետևի: Կարծում եմ, որ Ժողովրդահանրապետական կուսակցության վարկանիշը փոքր-ինչ չափազանցված է, կամ այդ ցուցնիշն արտահայտում է ոչ թե այդ կուսակցության վարկանիշը, այլ աշխարհիկ ուժի վարկանիշը: Իմ դիրքորոշմամբ, Թաքսիմի այս դեպքերը կարող են ստեղծել նոր` այլընտրանքային աշխարհիկ ուժ, ինչի կարիքն ունի թուրքական հասարակության որոշակի հատվածը:Իսկ ինչ վերաբերում է աշխարհիկ և իսլամամետ ուժերին միմյանց դեմ հանելուն, ապա չեն բացառվում բախումները, «անձնական լինչի» գործընթացները, վենդետաները և այլն: Թուրքական պատմությունը հարուստ է նման դեպքերով. որպես կանոն այդ բախումները հրահրվել են կառավարության կողմից, իսկ Էրդողանը թուրքական իշխանությունների վատագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է, ուստի կարծում եմ, որ այդ տարբերակը նա նույնպես դիտարկում է:

-Բանակի գործոնը Էրդողանի իշխանության տարիներին աստիճանաբար նվազել է: Կարո՞ղ են այս դեպքերը լինել բանակի ռևանշը:

-Վերջին տարիներին բանակը լրջորեն թուլացավ: Դեռևս 1960-ական թվականներից օրակարգ էր մտել հայտնի խոսքը «Բանա´կ, վերադարձի´ր զորամաս». այսինքն դուրս գալ քաղաքականությունից: Էրդողանին հաջողվեց բանակը վերադարձնել զորամաս, ընդ որում բավական թուլացած, վնասազերծված, ուստի այժմյան բանակը 1960-1970 կամ 1980-1990-ական թվականների հզորությունը չունի, երբ մի քանի անգամ հեղաշրջումներ արեց և միջամտեց քաղաքական կյանքին:Մյուս կողմից` բանակի և իսլամամետ ուժերի պայքարը չի կարելի իսլամամետ ուժերի հաղթանակով ավարտված համարել: Իմ կարծիքով, այս բախումների մեջ բանակը որոշակի ներկայություն ունի. առնվազն նա շահագրգիռ է դեպքերի նման զարգացումներով և վստահաբար առիթի դեպքում լուռ կամ բացահայտ աջակցություն կցուցաբերի: Հստակ է, որշարժման մեջ բանակ-քեմալականներ կապը կա: Կարող եմ ընդգծել, որ այս շարժումը առաջնորդ չունեցող շարժում է, չունի ընդգծված լիդեր, առանցք, ինչն էլ նվազեցնում է շարժման արդյունավետությունը:Էրդողանի քաղաքական իմիջի տարրերից են անհավասարակշռությունը, կոպտությունը, ագրեսիվությունը, որով նա իսլամամետ հասարակության մեջ վարկանիշ է ձեռք բերում: Մյուս կողմից` որքան նա կոշտ հայտարարություններ է անում, այնքան ավելանում է Թաքսիմ հրապարակում ցուցարարների թիվը:Վերջին զուգահեռը, որ կարող ենք անցկացնել, Գյուլ-Էրդողան հակադրությունն է` ընդ որում հրապարակային: Ի դեմս Գյուլի` հասարակությունը տեսնում է քիչ թե շատ կոմպրոմիսային գործչի, որի շուրջ կարող են համախմբվել անգամ աշխարհիկ ուժերը, իսկ ի դեմս Էրդողանի` ագրեսիվ, ազգայնամոլ իսլամիստի, որ դիմում է ծայրահեղական քայլերի: Սա կարելի է դիտարկել իշխանական դաշտում նախագահի աթոռի համար վեճի համատեքստում: Հայտնի է` մոտակա ըտրություններում Թուրքիայի նախագահն ավելի լայն լիազորություններով է օժտված լինելու, իսկ Գյուլը հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ թոշակառու: Հետևաբար, Թուրքիայի ներկա իրավիճակը որոշակի առումով շահավետ է նաև Գյուլի համար:

-Հնարավո՞ր է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)ներսումհեղաշրջում լինի:

-Չի բացառվում, որ Էրդողանի այս ծայրահեղական հայտարարությունները և կեցվածքը առաջացրել են կուսակցության ներսում մի շերտ, որը կձգտի ընտրել ավելի մեղմ լիդերի: Այսօր Էրդողանի կերպարը մոտ է Մուբարաքի կամ Քադաֆիի կերպարին: Թահրիր հրապարակի ցույցերի ժամանակ Մուբարաքը ժխտում էր ցույցերի առկայությունը, նույնն անում է Էրդողանը` ցույցերը որակելով որպես մի քանի խաբեբաների ու ավազակների նախաձեռնություն: Էրդողանի թիմը կփորձի ազատվել նրանից, եթե տեսնի նրա քաղաքականությունըգնում է դեպի կործանում` համախմբվելով այլընտրանքային լիդերի շուրջ: Իսկ այս պահին ամենաերևացող լիդերը Գյուլն է: Այնուհանդերձ, անհրաժեշտ է գիտակցել, որ ԱԶԿ-ում և Թուրքիայում Էրդողանը աննկուն և ուժեղ լիդեր է, և շատ դժվար կլինի արագ ձերբազատվել:

-Այս գործընթացներում ո՞րն է քրդական դերակատարությունը:

Բողոքի ակցիան տեղի է ունենումԹուրքիայի 80 նահանգներից 44-ում:Շարժումը հետաքրքրական է այնքանով, որ հստակ առաջնորդ չունենալուց բացի, նաև հստակ էթնիկնկարագիր չունի: Շարժման ակտիվիստների մեջ կան և´ թուրքեր, և´ քրդեր, և´ այլ մուսուլման էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Թաքսիմ հրապարակի բողոքի ցույցերը համընկան քրդական շարժման ակտիվացման հետ: Փաստ է, որ քրդերը ակտիվ են. քրդական շարժման գործիչները, քուրդ պատգամավորները մասնակցել են բողոքի ակցիաներին և ընդունվել են ցուցարարների կողմից: Միաժամանակ` մինչ այս պահը քրդական համախմբված ուժերի կողմից գործընթացը որևէ գնահատականի չի արժանացել:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա