Հասարակական

Մասնագետները մտահոգված են. թուրքերն ու ադրբեջանցիները յուրացնում են հայկական գորգագործական մշակույթը

4 րոպեի ընթերցում

Մասնագետները մտահոգված են. թուրքերն ու ադրբեջանցիները յուրացնում են հայկական գորգագործական մշակույթը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները բարձրաձայնում են հայկական գորգագործության թանգարան ունենալու անհրաժեշտության մասին: Դրանով ե'ւ սեփական մշակույթի պրոպագանդման, ե'ւ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից հայկական գորգագործական մշակույթի յուրացումը կանխելու խնդիրները կլուծվեն: Գորգագործության ներկա վիճակի, առկա պրոբլեմների և ճգնաժամից դուրս գալու միտումների մասին հունիսի 1-ին հրավիրված ասուլիսում իրենց տեսակետներն արտահայտեցին պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Անխունջ Պողոսյանը, «Մեգերյան կարպետ» ընկերության մարկետինգի գծով տնօրեն Հայկ Այվազյանը և արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք միակարծիք են` հայկական գորգագործական մշակույթի տարածման, հասարակության շրջանում հետաքրքրվածության բարձրացման, ինչպես նաև աշխարհում այն հայտնի դարձնելու գործում անհրաժեշտ է պետական ուշադրություն:

Գորգագետ Աշխունջ Պողոսյանը նշեց, որ հայկական գորգագործության ճակատագրի հարցը նոր չէ, դեռ 150 տարի առաջ սկսվել էր գորգագործության մշակույթի յուրացման գործընթացը թուրքերի կողմից: «Թուրքերին մշակութային հենք էր անհրաժեշտ, որը կարող էին ապահովել հարևան ազգերը` հայերը, հույները, ասորինեը: Գորգագործությունը նրանց կողմից յուրացված ուղղություններից մեկն էր»,-ասաց գորգագետը: Ադրբեջանցիների կողմից նույն գործընթացները ծավալվեցին ավելի ուշ` 1960-ականներին: «Այդ ամենի մեղավորը միայն մենք ինքներս են: Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր պատմամշակութային ժառանգությանը»,-հավելեց Աշխունջ Պողոսյանը: Հարցի մասնակի լուծումը գորգագետը տեսնում է գորգի առանձին թանգարան ունենալու, ինչպես նաև գորգագործական մշակույթը ուսումնասիրող գիտական բաժիններ ստեղծելու մեջ:

«Մեգերյան կարպետ»արտադրության գծով տնօրենԼենոիդ Անդրեասյանը տեղեկացրեց, որ ընկերությունը հայկական գորգեր արտադրում է 2002 թ.-ից: Մինչև 2009 թվականը ԱՄՆ է արտահանվել 150 հազար քառակուսի մետր գորգ: Երկրորդ տարին անընդմեջ ընկերությունը ԱՄՆ Ատլանտա և Գերմանիայի Հանովեր քաղաքներում տեղի ունեցող տարբեր երկրների գորգերի ցուցահանդեսին ներկայացնում է հայկական գորգը:

«Մեգերյան կարպետ» ընկերության մարկետինգի գծով տնօրեն Հայկ Այվազյանն էլ նշեց, որ տարեցտարի ավելանում է հայկական գորգը ճանաչողների թիվը: «Որքան շատ ժամանակ անցնի, այնքան շատ կճանաչեն հայկական գորգերը` որպես Հայաստանի մշակույթի մի մաս»,-ասաց Այվազյանը: Նա կարևորեց թանգարաններում գորգերի ցուցադրության հանգամանքը և հույս հայտնեց, որ ապագայում կունենանք նաև գորգերի թանգարան ու աշխարհին կարող ենք ցուցադրել մեր հարուստ գորգագործական ավանդույթները: Գորգագործությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու գործում իր ավանդն է ներդնում նաև ընկերությունը` կազմակերպելով տուրիստական անվճար տուրեր դեպի գորգերի արտադրամաս, ուր պահպանված են հայկական գորգագործության ավանդույթները: Հայկ Այվազյանը խոսեց նաև Կառավարության կողմից արված աշխատանքի մասին` արտադրանքի վրայից հանելով ավելացված արժեքի հարկը, որը մեծ աջակցություն էր գորգագործներին:

Նոյեմբերի 20-22-ին Երևանում կկայանա հայկական գորգագործության մշակույթին նվիրված միջազգային գիտաժողով, որը հրավիրվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Արամ Խաչատրյանը՝ Ուրուգվայում. Սոլիս թատրոնում տեղի է ունեցել կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Մշակույթ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Մշակույթ

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Մշակույթ

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

Մշակույթ

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Վանաձորի թատրոնը Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում կներկայացնի նոր բեմադրություն

Մշակույթ

Վանաձորի թատրոնը Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում կներկայացնի նոր բեմադրություն

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Մշակույթ

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում