Մշակույթ

Վանաձորի թատրոնը Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում կներկայացնի նոր բեմադրություն

1 րոպեի ընթերցում

Վանաձորի թատրոնը Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում կներկայացնի նոր բեմադրություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում:

Հանդիսատեսի դատին են հանձնելու Հերբերտ Բերգերի «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությունը, սակայն ներկայացման պրեմիերան տեղի կունենա ոչ թե թատրոնում, այլ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի PR պատասխանատու Գոռ Փելեշյանն ասում է՝ նպատակը երկու կառույցների միջև մշակութային կապերի զարգացմանը նպաստելն է:

Առաջնախաղերը տեղի կունենան հուլիսի 23, 25, 29, 30, 31-ին: Նախատեսվում է նաև շրջայց պատկերասրահում, գինու հյուրասիրություն, գինու համտեսի վարպետաց դաս և Կողբի բնաշխարհի գեղարվեստական գործերի ցուցադրություն:

Ներկայացման բեմադրության հեղինակը Ժիրայր Գաբրիելյանն է, երաժշտական ձևավորումը` Հրանտ Վարդումյանի, պարերը` Արման Սաքանյանի: Դերերում` Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Էդգար Քոչարյան, Նոնա Սաֆարյան, Էդգար Բարսեղյան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում