Մշակույթ

«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի միջազգային փառատոնի կազմակերպիչների դիտմանը

5 րոպեի ընթերցում

«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Լոկառնոյի միջազգային փառատոնի կազմակերպիչների դիտմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փարաջանով`գեղեցիկի սիրահարը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, հնարավոր է, մասնակցի օգոստոսին կայանալիք Լոկառնոյի միջազգային կինոփառատոնին: Ֆիլմ առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացվի հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի համառեժիսոր եւ գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանը նշեց, որ չնայած նրան, որ ֆիլմը ներկայացված էր Կաննի կինոփառատոնի երեք անվանակարգերում, սակայն չի մասնակցել փառատոնին:

«Մինչեւ փառատոնի վերջին փուլը չկար պատասխան, եւ ֆիլմը փաստորեն չմտավ Կաննի տիրույթ այս տարի, սակայն անմիջապես մեզ գրեցին Լոկառնոյի փառատոնից եւ ասացին, որ ցանկանում են ֆիլմը դիտել»,- պատմեց Ավետիքյանը: Նրա խոսքով` առաջիկա տասը օրերի ընթացքում պարզ կդառնա ֆիլմի հնարավոր մասնակցությունը շվեյցարական փառատոնին:

Կաննի դափնեկրի գնահատմամբ` Լոկառնոյի փառատոնն առաջատար փառատոներից մեկն է հեղինակային կինոյի բնագավառում: Ֆիլմի համահեղինակները հույս ունեն, որ փառատոնի կազմակերպիչների կողմից ֆիլմը դիտելու ցանկությունն արդեն դրական է:

«Կարծում եմ, որ ֆիլմի իսկակական տեղը կլինի Լոկառնոն, որտեղից էլ այն կներկայացվի Եվրոպա, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ»,- ասաց «Փարաջանով`գեղեցիկի սիրահարը» ֆիլմի գլխավոր դերակատարը կես կատակ- կես լուրջ ավելացրեց, որ «ֆիլմը գլխավոր հերոսի` Փարաջանովի նման ճանապարհը դեպի լայնու հանրություն հեշտ չի կարողաում հարփել»:

Ավետիքյանը տեղեկացրեց, որ ուկրաինական կողմի ցանկությամբ իրենց տարբերակում ֆիլմը կանվանվի «Փարաջանով», իսկ Ֆրանսիայում կստանա «Ես Փարաջանովը` սովետական արտիստ» անվանումը:«Ժողովրդին ֆիլմի անվանման միջոցով ավելի շատ տեղեկատվություն է պետք տալ, թե Փարաջանովը ով է եւ որտեղ է ծնվել»,- պարզաբանեց համապրոդյուսերը:

Նա նշեց, որ ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ոչ որպես մրցութային ֆիլմ, այլ` հատուկ ցուցադրմամբ:«Ոսկե ծիրան»-ում նաեւ որպես ժյուրիի անդամ ներգրաված Ավետիքյանը տեղեկացրեց, որ «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը, ամենայն հավանականությամբ, հայաստանյան կինովարձույթում կհայտնվի սեպտեմբերին:

Կինոնկարի պրոդյուսերները նաեւ ստացել են հրավեր` քննարկելու A խմբի գործնականում բոլոր համաշխարհային կինոփառատոներին` Լոկառնոյի, Վենետիկի, Սան Սեբաստիանի, Տոկիոյի, Տորոնտոյի, Մոնրեալի, Մար դել Պլատայի, Սան Պաուլուի եւ Կառլովի Վարիի կինոփառատոների մրցույթին կինոնկարի մասնակցության հարցը:Փարաջանովի մասին ֆիլմըհամատեղ նկարահանել են Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանը եւ Հայաստանը:Ավարտուն տարբերակում 93 րոպե տեւողությամբ ֆիլմում, համապրոդյուսերի հավաստմամբ, հանդիսատեսը հնարավորություն կունենա նորովի բացահայտել Փարաջանովին:

«Հեշտ չէր այդպիսի բարդ անձնավորությանը մարմնավորելը, նրա մթնոլորտի մեջ մտնելը: Նա ինքը շատ օգնեց իր ասելիքով, անելիքներով, անձնավորությամբ: Թե որքանով ինձ հաջողվեց նրան վերադարձնել իր իսկ տրված «նվերը» ինձ, ես դա ֆիլմում ցույց կտամ եւ կդատի ժողովուրդը»,- ավելացրեց Ավետիքյանը:

Հանճարեղ արվեսագետի կյանքի վերջին 20 տարին ընդգրկող կինոստեղծագործության գաղափարը պատկանում Է ուկրաինացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, ով դարձել Է «Փարաջանովի» սցենարի հեղինակը, համառեժիսորը եւ համապրոդյուսերը, գեղարվեստական ղեկավարը եւ կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն Է: Բեմադրող օպերատորն Է Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը: Կինոնկարն աչքի Է ընկնում դերասանական փայլուն խաղով, որոնց թվում հատակապես առանձնանում են ռուսաստանցի աստղերի՝ «Ազգերի թատրոնի» դերասանուհի Յուլյա Պերեսիլդի եւ Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի դերասան Կարեն Բադալովի կերտած կերպարները: Փարաջանով» միջազգային կինոնախագիծն իրականացվել Է Ուկրաինայի Կինոյի հարցերի պետական գործակալության ֆինանսական օժանդակությամբ: Այնառաջին կինոնախագիծն Է, որին աջակցել Է Եվրոպայի ամենաազդեցիկ հեռուստաալիքներից մեկը՝ ARTE FRANCE CINEMA-ն:Ֆիլմի երաժշտությանհեղինակը ֆրանսիացի երաժիշտ Միշել Կարսկին է: Մայիսի 23-ից Youtube-ում է հայտնվել նաեւ ֆիլմի թրեյլերը:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

Լուսանկարը` Յուրի Մեչետովի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում