Սպորտ

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա 4 գրոսմայստերներով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա 4 գրոսմայստերներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայանա 4 գրոսմայստերներով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում Եվրոպայի 14-րդ անհատական առաջնության արդյունքներով իրավունք են ստացել մասնակցելու օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվելիք աշխարհի գավաթին:Մինչ այդ աշխարհի գավաթի ուղեգրեր արդեն ունեին Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

Շախմատի ֆեդերացիան հայտնում է նաեւ` 19-ամյա երեւանցի շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անհատական առաջնությունում լրացրել է գրոսմայստերի նորմա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում