Քաղաքականություն

Հայաստանի եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև

3 րոպեի ընթերցում

Հայաստանի եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև

ԵՐԵՎԱՆ, 17ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի դիմաց բարձրացվել էԵվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահողՀայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ինչպես«Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության, Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: Ներկա են եղել Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը, Անդորրայի ԱԳ նախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախորդ նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սունյեն և Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ:Առաջիկա վեց ամիսներին Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև ծածանվելու են Ֆրանսիայի, Եվրախորհրդի և Հայաստանի դրոշները:

Ելույթ ունենալով դրոշի բարձրացման արարողությանը՝ Հայաստանի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն նշել է.«800 միլիոն եվրոպացիների համար Ստրասբուրգը՝ Եվրոպայի խորհրդի նստավայրը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խորհրդանիշ է։ Իր մշակութային և ճարտարապետական ժառանգության բազմազանությամբ Ստրասբուրգն ինքնին մարմնավորում է եվրոպական բազմազանությունը:Հայաստանի նախագահությունը հնարավորություն կընձեռի ստրասբուրգցիներին ծանոթանալու Հայաստանին և հայ մշակույթին՝ շնորհիվ այն միջոցառումների, որոնք մենք նախատեսում ենք համատեղ կազմակերպել Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ»:

Եզրափակելով խոսքը` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի համար 2013 թվականի մայիսի 16-ըընդմիշտ կնա սերունդների հիշողության մեջ։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել էԵվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ընթացքում: Նիստին մասնակցել ենԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը,ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության, ռասիստական ​​և այլատյացության հռետորաբանությանդեմ տարվող պայքարը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում