Ոստիկանությունը որոնում է անհետ կորած 18-ամյա Արմեն Մուրադյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը որոնում է Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 18-ամյա Արմեն Արտեմի Մուրադյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մայիսի 11-ին` ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Արտեմի Մուրադյանը տնից դուրս է եկել, տաքսի ավտոմեքենայով գնացել Երևանի բժշկական համալսարանի մոտ և անհայտ կորել:
Արտաքին տվյալներն են` հասակը 170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև երկար մազերով, աչքերը` շագանակագույն:
Հագին եղել է`սև կտորից կիսաբաճկոն, շագանակագույն վերնազգեստ, կապույտ ջինսե տաբատ, սև կոշիկներ:
Արմեն Մուրադյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-53-02-02, 010-56-02-02, 010-53-79-88 հեռախոսահամարներով»: