Միջազգային

Պուտինը ԱՊՀ-ի երկրների ղեկավարներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Պուտինը ԱՊՀ-ի երկրների ղեկավարներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 68-րդ տարդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ Է հղել ԱՊՀ-ի երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին եւ Վրաստանի քաղաքացիներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Պուտինը հատկապես նշել Է, որ երկրների ղեկավարության ընդհանուր պարտքն Է խնամքով պահպանել ազատության եւ անկախության համար մարտերում ընկած հերոսների հիշատակը, հոգատարություն եւ ուշադրություն դրսեւորել վետերանների նկատմամբ:

Պետության ղեկավարն ընդգծել Է, որ «1945 թվականի հաղթական մայիսի, ընդհանուր պատմության հերոսական Էջերի սրբազան հիշատակը այսուհետեւ Էլ միավորելու Է մեր երկրները եւ ամուր հիմք Է ծառայելու համագործակցության հետագա զարգացման համար»:

Պուտինը ջերմորեն շնորհավորել Է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ նրանց մաղթել երկար տարիների կյանք, առողջություն ու բարօրություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում