Իրավունք

Նոտարական ծառայությունների վճարի միջակայքերի նվազեցումը էապես նվազեցրել է համակարգում կոռուպցիոն ռիսկերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջակայքի նվազեցումն էականորեն նվազեցրել է կոռուպցիոն ռիսկերը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը, նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև նախկինում առկա մեծ միջակայքերը չեն վերացվել, ուղղակի դրանք կառավարության որոշմամբ զգալիորեն նվազեցվել են: «Այս մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ միջակայքերի նվազեցումը հնարավորինս բացառում է կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Մանուկյանը:

Նա պարզաբանեց, որ սակագների միջակայքերի առկայությունը նոտարին հնարավորություն է տալիս ծառայության վճարը գանձել համաձայն գործարքի բարդության` ապահովելով նաեւ առողջ մրցակցություն նոտարների միջև: Յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները փակցված են բոլոր գրասենյակներում՝ տեսանելի վայրերում: «Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընտրել, թե որ նոտարի մոտ գործարք կատարի»,- ասաց Մանուկյանը:

ՀՀ կառավարության 2011-ի մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները: Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվել է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով: Սակագների հստակեցումը սահմանափակել է նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։ Քաղաքացիները հիմնականում բողոքում էին նոտարների կողմից սահմանվող բարձր սակագներից:

ՀՀ նոտարականպալատն ինքնակառավարման սկզբունքի եւ նոտարների պարտադիր անդամակցության վրահիմնված՝նոտարների մասնագիտական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի նպատակը նոտարների շահերը ներկայացնելն ու պաշտպանելն է, ինչպես նաեւ նոտարական գործունեություն իրականացնելիս նրանց օգնություն ցույց տալը եւ այդ գործունեությունը վերահսկելը:

Հայերեն

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

ՀՀ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ուղղաթիռից գնդակահարել են ավելի քան 700 կոալա

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է

Վեհափառը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 42 տոկոսի․ Reuters/Ipsos

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել

Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին