Արցախն ավելացած էլեկտրաէներգիան առաջին հերթին կարտահանի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը շուտով կդառնա էլեկտրաէներգիա արտահանող երկիր այդ ուղղությամբ մի շարք կարեւոր ծրագրեր կյանքի կոչելու շնորհիվ: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, առաջին հերթին Արցախից էլեկտրաէներգիանմատակարարվելու է Հայաստան, քանի որ հիմնական ենթակառուցվածքները կապված են Հայաստանի հետ:

«Սկզբում կարտահանվի Հայաստան, այնուհետեւ կդիտարկենք նոր հեռնկարները»,- ասաց Բաբայանը՝ անդրադառնալով Արցախից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի պահանջարկն Արցախում նոր հէկ-երի կառուցմամբ կգերազանցվի 30-40 տոկոսով՝ ցուցանիշն ավելի մեծացնելու հեռանկարով:

Բաբայանի տեղեկացմամբ՝ այս պահին Արցախը էլեկտրաէներգիայի առումով մոտ 85 տոկոսով ինքնաբավ է, իսկ մի քանի տարի առաջ այդ ցուցանիշն ընդամենը 40-50 տոկոս էր: Արցախը էլեկտրաէներգիայի ինքնաբավության խնդիրը լուծում է հիմնականում հէկ-երի կառուցման հաշվին: «Առաջիկայում մի քանի հէկ-եր պետք է կառուցվեն, ինչը կապահովի մեր հանրապետության ամբողջական ինքնաբավությունը Էլեկտրաէներգիայի սպառման առումով»,- ասաց Բաբայանը: Մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ վերջին տարիներին 6-7 հէկ է կառուցվել Արցախում:

Արցախի Հանրապետության էներգետիկայի համակարգը կազմված է երկու հիմնական ոլորտներից` գազի և էլեկտրաէներգիայի: Էլեկտրաէներգիան դեռ մնում է էներգիայի հիմնական աղբյուրը Արցախի բնակչության և տնտեսության համար: Արցախը տարեկան սպառում է շուրջ 240 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում․ օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան

Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել