Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը  կմասնակցի  Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 9-ին կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին: Նույն օրը հրաժարական կտա կառավարությունը: Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում