Միջազգային

ԵվրԱզԷՍ-ի ձեւաչափը կորցրել Է իր հրատապությունը. Իգոր Շուվալով

2 րոպեի ընթերցում

ԵվրԱզԷՍ-ի ձեւաչափը կորցրել Է իր հրատապությունը. Իգոր Շուվալով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանրակցության (ԵվրԱզԷս) աշխատանքի ձեւաչափը վերջին ժամանակներս կորցրել Է հրատապությունը: Մարտի 29-ին այս մասին Բիշքեկում հայտարարել Է Ռուսաստանի կառավարության առաջին փոխնախագահ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով եվրասիական ինտեգրացման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Այժմ բոլոր քննարկումները հիմնականում տեղի են ունենում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում,- ասել Է նա:- «Հնգյակի» շրջանակներում բանակցությունների ձեւաչափն այլեւս չկա, ինչ հետեւանքով Ղրղզստանը եւ Տաջիկստանը դուրս են մնացել այդ երկխոսությունից: Նրա խոսքով՝ ներկայում քննարկվում Է այս երկխոսությանը Ղրղզստանի անդամակցման հարցը: Ինչպես հավաստիացրել Է Շուվալովը, Ռուսաստանը պաշտպանում Է ԱՊՀ-ի շրջանակներում կապերի զարգացումը: Բայց «տարարագ ինտեգրացման մասին պետությունների ղեկավարների որոշումը թույլ Է տալիս ինչ-որ մեկին շարժվել ավելի արագ, եւ մենք պատրաստ ենք այն բանին, որ 2015 թվականի հունվարի 1-ին համաձայնության հասնենք Միասնական տնտեսական միության գործարկման շուրջը», հաղորդել Է նա:

«Օրերս մենք Ուկրաինայից նամակ ենք ստացել Մաքսային միությանը մասնակցության նրա ձեւաչափի մասին,- նշել Է Շուվալովը:- Բայց անդամակցությունը չի կարող լինել կիսատ»: Եթե 2015 թվականին Եվրասիական միությունը կազմակերպվի, ապա «կգա այն բանի ըմբռնումը, թե ինչ ձեւակերպում տանք այդ անդամակցությանը», հավելել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում