Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել դատավորներիթեկնածությունների 2007 թվականի ցուցակը հաստատելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2007 թվականի հունվարի 31-ի «Դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակի մասինե որոշումը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով, հրամանագիր է ստորագրել դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակը հաստատելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանրապետության նախագահը նույն օրվա մեկ այլ հրամանագրով հաստատել է առաջին ատյանի, վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում