Տնտեսություն

Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը մասնակցել է մարտի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստին, որտեղ ներկայացրել է վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և իրականացվող ծրագրերը: Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության բնագավառում համագործակցության և ինտեգրման հեռանկարները, այլ հարցեր: Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:

Նիստին ընդունվել է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ պետություններում զբոսաշրջության բնագավառում ինտեգրման գործընթացների զարգացման Ռազմավարությունը, որում հաշվի են առնվել հայկական կողմի ներկայացրած առաջարկությունները: Հատկանշական է, որ Ռազմավարության մեջ, վերջինիս մշակման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի շարքում, համաշխարհային զբոսաշրջության վերաբերյալ Մանիլայի, Հաագայի և Օսակայի հռչակագրերի հետ մեկտեղ, ներառվել է նաև Զբոսաշրջության վերաբերյալ Երևանյան հռչակագիրը, որն ընդունվել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում կայացած «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում