Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում Հայաստանում երկու օր կանցկացնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան մարտի 19-ի գիշերը ժամանել է Երեւան: Երգչուհու հայաստանյան առաջին մենահամերգը Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում կկայանա այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ Stage promo ընկերությունից, Սեգարան Հայաստանում կանցկացնի երկու օր, որի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ:

Երգչուհին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միամսյակի բացման արարողությանը:Կայանալիք համերգը կանցկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:Համերգի բացառիկ հովանավորն են «Արարատ» լեգենդար կոնյակները:

Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայում: Նրա մայրը ազգությամբ հայուհի է: 1997 թվականին Սեգարան մարմնավորել է Էսմերալլդայի դերը «Նոտերդամ Դե Պարի» մյուզիքլում: Մասնակցությունն այս մյուզիքլում խթան է հանդիսանում երգչուհու ստեղծագործական հետագա գործունեության համար: Նրան հրավիրում են ձայնագրել հանրահայտ Anastasia մուլտֆիլմի «Loin du froid de decembre» երգը:

1999 թ-ին նա ստիպված է լինում լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստի պատճառով: Նրա` Au nom d'une femme, Il y a trop de gens qui t'aiment երգերը տարբեր տարիների կտրվածքով գլխավորել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեցիարիայի երաժշտական հիթ շքերթները: Youtube-ում 2011 թ. տեղադրվել է նրա կատարմամբ «Դլե յաման» հայկական հանրահայտ երգը:

Երգչուհին կմեկնի Երեւանից մարտի 20-ի երեկոյան, այցի շրջանակում նախատեված չէ հանդիպում զանգվածային լրատվական միջոցների հետ:

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում մարտի 14-ից ապրիլի 30-ը Երևանում եւ ՀՀ մարզերում անցկացվում են միջոցառումներ մշակույթի եւ կրթության բնագավառում, որոնց մասնակցում են հասարակական կազմակերպություններ, բուհեր, դպրոցներ:

Հայերեն English Русский

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ