Հասարակական

Բրիտանացի փորձագետները Հայաստանի մարտունակությունն Ադրբեջանից բարձր են գնահատել

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի փորձագետները Հայաստանի մարտունակությունն Ադրբեջանից բարձր են գնահատել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում գտնվող Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (The International Institute for Strategic Studies, IISS) պատրաստել է 160-ից ավելի երկրների ռազմական եւ պաշտպանական ներուժին նվիրված տարեկան «The Military Balance 2013» կոչված զեկույցը, որում տեղ են գտել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ներուժի վերաբերյալ տեղեկություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի հեղինակները երկու երկրների բանակների մարտունակության համեմատության մեջ առաջնությունը տվել են Հայաստանին:

Նշվում է, որ Հայաստանի բանակում բարեփոխումներն ավելի արագ են ընթանում, քան ադրբեջանական բանակում: Փորձագետները քննադատատորեն են անդրադարձել Ադրբեջանի բանակի հնարավորություններին: Զեկույցում նշվում է, որ չնայած նավթից ստացվող եկամուտների հաշվին մեծ քանակի զենքերի գնմանը, Ադրբեջանի զինված ուժերն օդային տարածքում միանշանակորեն առավելություն չունեն հայկական օդուժի նկատմամբ, ինչը լուրջ ռիսկային գործոն կարող է հանդիսանալ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում: Զեկույցում նաեւ ասվում է, որ նավթն Ադրբեջանին հնարավորություն է տվել C-300 հրթիռներ գնել, սակայն, դեռեւս պարզ չէ, թե անվտանգությունը մեծացնելու տեսակետից դա ինչ է տվել Բաքվին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում