Միջազգային

Վատիկանում մեկնարկել է Հռոմի նոր պապի ընտրության հանդիսավոր արարողությունը

3 րոպեի ընթերցում

Վատիկանում մեկնարկել է Հռոմի նոր պապի ընտրության հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վատիկանում մեկնարկել էՀռոմի նոր պապի ընտրության` Կոնկլավի հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կընտրվի Հռոմի 266-րդ Պապը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Պաոլինյան մատուռից 115 ընտրյալ կարդինալների երթըVeni creator spiritus հիմնի ներքոուղղվել է Սիքստինյան մատուռ, որտեղ էլ կկայանան ընտրությունները: Սիքստինյան մատուռում կոնկլավի մասնակիցները երդում կտան` պահպանել բարձրագույն գաղտնիքն այն ամենի մասին, ինչն այս կամ այն կերպ վերաբերում է Հռոմի Պապի ընտրություններին:

Կոնկլավի յուրաքանչյուր մասնակից պետք է անձամբ արտաբերի երդման վերջին հատվածը: Կոնկլավը կսկսի իր աշխատանքն այն բանից հետո, երբ գլխավոր վարողը կարտաբերի լատինական հայտնի «extra omnes» (լատիներենից բառացիորեն նշանակում Է` բոլորը դուրս) արտահայտությունը: Դրանից հետո կողմնակի բոլոր անձինք պետք է լքեն Սիքստինյան մատուռը, որի ծանր դռները կփակվեն բանալիով:

Ընտրության ընթացակարգը տեղի կունենա բացարձակ գաղտնիության պայմաններում: Գաղտնի քվեարկությունները կտեւեն այնքան ժամանակ, քանի դեռ կարդինալներից որեւիցե մեկը չի հավաքի 77 ձայն՝ երկու երրորդը՝ գումարած մեկ ձայն: 34-րդ քվեարկությունից հետո, եթե հաղթողը չորոշվի ավելի շուտ, հավակնորդների թիվը կկրճատվի մինչեւ երկուսի:

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը պաշտոնից հրաժարվել է առողջական խնդիրների պատճառով` դառնալով առաջին պապը, ով 600տարվա ընթացքում հրաժարական է տվել: Գահը լքելու փաստՎատիկանում վերջին անգամ արձանագրվել էր 1415թ.: Այն ժամանակ գահից հրաժարվել է Գրիգորի 12-րդը:85-ամյա Բենետիկտոս 16-րդը Հռոմի պապի գահը ստանձնել է 2005թ. ապրիլին: Նա պաշտոնն ստանձնելու պահին ամենատարեցն էր 1730թ. պապ ընտրված Կլիմենտ 12-րդից հետո:Յոզեֆ Ռատցինգերը (Բենեդիկտոս 16-րդ պապի ավազանի անունը) ծնվել է 1927թ. ապրիլի 16-ին: Նա ազգությամբ գերմանացի առաջին պապն է վերջին հազար տարիների ընթացքում:

Կոնկլավը` պապի ընտրության գաղտնի ժողով, ավանդաբար տեղի է ունենում փակ տարածքում` առանց օտարների ներկայության: Կոնկլավի օրը մասնակիցները երկու անգամ քվեարկում են: Ձայների հաշվարկից հետո քվեաթերթիկներն այրվում են. այդ պահին Սիքստինյան տաճարից սեւ ծուխ է բարձրանում:

Եթե թեկնածուներից մեկը հավաքում է հաղթանակի համար անհրաժեշտ ձայներ (2/3-ից ոչ պակաս` գումարած մեկ), կրակին ավելացնում են հատուկ գունանյութ, եւ ծուխը սպիտակ է դառնում:

Հռոմի նոր պապի ամենահավանական թեկնածու բուքմեյքերները համարում են Գանայի սեւամորթ կարդինալ Փիթեր Թերքսոնին, ով 2009թ.-ից գլխավորոմ է Արդարության եւ խաղաղության պապական խորհուրդը:Նրա հիմնական մրցակիցներից են իտալացի արքեպիսկոպոս Անջելո Սկոլան, իտալացի կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, կանադացի կարդինալ Մարկ Ուելեն եւ նիգերիացի կարդինալ Ֆրենսիս Արինզեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում