Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանն իր դեմ հարուցված գործը դատախազների վախկոտության հետեւանք է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնակվող հայազգի գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը մտադիր չէ արդարանալ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից բացված դատական գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հայկական «Ակոս» պարեբրականը, այս մասին հայտարարել է հայազգի մտավորականը:

«Պաշտպանվելը կնշանակի ընդունել դատական գործի իրավացիությունը: Ես կանգնած եմ իմ խոսքերի հետևում»,- հայտարարել է հայազգի լեզվաբանը` ընդգծելով, որ հրաժարվելու է պատասխանել այս գործով տրված ցանկացած հարցի: Նիշանյանը, խոսելով Թուրքիայի դատական համակարգի մասին, ընդգծել է, որ իր դեմ հարուցված դատական գործը երկրում դատախազների վախկոտության հետեւանքն է: «Թուրքիայում դատախազները վախկոտ են: Երբ բողոք է գալիս, անմիջապես ասում են. «Վայ, ի՞նչ իմանայի», և դատական գործ են հարուցում»,- ասել է նա:

Անդրադառնալով մեղադրականում նշված այն կետին, թե իբր Նիշանյանը «խաթարել է հանրային խաղաղությունը», լեզվաբանն ասել է. «Երկրում շատ անգրագետ մարդիկ կան, ովքեր աջ ու ձախ քայլելով ցանկանում են ցեխ շպրտել: Նման մեղադրականով են հանդես եկել այնպիսի մարդիկ, ում օտար է խոսքի և մտքի ազատությունը»: Նշանյանն ընդգծել է, որ չի պատրաստվում ծանոթանալ մեղադրական ակտին, քանի որ դրա համար ոչ ժամանակ ունի, ոչ էլ համբերություն: «Նման տխմար դատական գործում չեմ պաշտպանվելու»,- ասել է նա` հավելելով, որ պատժի առկայության պարագայում կխղճա Թուրքիային:

Հայազգի լեզվաբանը մեղադրվում է իր ինտերնետային կայքում տեղ գտած հոդվածներից մեկում Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ: Դատական գործը հարուցվել է 15 անձանց բողոքի հիման վրա: Դատախազության ներկայացրած մեղադրականում Նիշանյանը մեղադրվում է «կրոնական արժեքները հրապարակայնորեն նվաստացնելու» մեջ: Հայազգի լրագրողի համար պահանջվում է 9 ամսից մինչև 1.5 տարի ազատազրկում:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով