Քաղաքականություն

Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարարը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12-ին Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի նաեւ Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից, Երևանում փոխնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երևան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման և Հայաստանի ու ՄԹ-ի միջև մասնավորապես առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն վերաբերյալ հարցեր:

Սայմոն Ֆրեյզերը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է և պատասխանատու է Լոնդոնում Արտաքին գործերի նախարարության աշխատանքի և աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում