Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդում Հայաստանին նախագահությունը կփոխանցվի մայիսի 16-ին

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդում Հայաստանին նախագահությունը կփոխանցվի մայիսի 16-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ ծրագիրը կհստակեցվի հաջորդ շաբաթ՝ ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի Երեւան կատարելիք այցի ժամանակ: «Մենք սպասում ենք Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին, ով պաշտոնական այցելելությամբ այս ամսվա երկրորդ կեսին լինելու է Հայաստանում, որպեսզի համատեղ, միասին վերջնական ձեւի բերենք ԵԽ-ում Հայաստանի նախագահության ծրագիրը եւ նաեւ առաջնայնությունները»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ ապա այդ առաջնայնությունները եւ ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին, երբ Ստրասբուրգում ԵԽ-ի ԱԳ նախարարների Կոմիտեի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին:

Այդ շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների մակարդակով, ԱԳ նախարարների մակարդակով, նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մշակույթ, կրթություն, երիտասարդություն, եւ նաեւ մենք կօգտագործենք այս առիթը, որպեսզի մի քանի մշակութային միջոցառում անցկացնենք Ստրասբուրգում: Հանդիպում է նախատեսված ԵԽ-ի մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով: «Եվ մեր նախագահության կարեւորագույն իրադարձություններից կլինի Հայաստանի Հանրապետության նախագահի այցելությունը Ստրասբուրգ»,- ընդգծեց նախարարը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ստանձնման կապակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովինախագահական կոմիտեի, բյուրոյի և մշտական հանձնաժողովինիստերը Երեւանում կանցկացվենմայիսի 29-31-ը:Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում