Ռուսաստանն ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պարտականությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌուսաստանԻ Դաշնությունը մարտին կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Մարտին Խորհրդի աշխատանքը կընթանա ինտենսիվ ռեժիմով՝ հաշվի առնելով միջոցառումների հագեցած ծրագիրը եւ ընդունելու համար ծրագրված փաստաթղթերի թվաքանակը»,- այդ կապակցությամբ ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահության գլխավոր թեման կդառնա Աֆղանստանի իրադրության կարգավորումը, որը թեւակոխում է իր զարգացման պատասխանատու փուլը: Այդ փուլը, ինչպես նշել են ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում, «պահանջում է իրենց իսկ աֆղանցիների նոր ջանքերը եւ համաշխարհային ողջ հանրակցության համախմբված աջակցությունը»:
Մարտի 19-ին ՌԴ-ի ԱԳՆ-ի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ ծրագրված է ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստ՝ նվիրված Աֆղանստանի իրադրությանը: